Կրիստոֆ Ձյուգարի. Պոգբան որքան հնարավոր է շուտ պետք է հեռանա ՄՅՈւ-ից
SportՖրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կրիստոֆ Ձյուգարին վստահ է, որ կիսապաշտպան Պոլ Պոգբան պետք է որքան հնարավոր է շուտ հեռանա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»:
«Պոլ Պոգբան պետք է հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», նա վիճում է Ժոզե Մոուրինյուի հետ: Այդ պատճառով խորհուրդ կտայի նրան նախապատրաստվել աշխարհի առաջնությանը և հեռանալ այնտեղից:
Դեշամը պետք է Պոգբայի հետ զրուցի հեռախոսով»,- Ձյուգարիի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Պոգբան մասնակցել է 19 հանդիպման, խփել երեք գնդակ և կատարել 10 արդյունավետ փոխանցում: