Ինչպես և ինչու էր Մհեր Մկրտչյանը հիացած համբուրում Սոնա Ռուբենյանի ձեռքերը
LifestyleՌեժիսոր Մհեր Մկրտչյանi նոր ֆիլմի սաունդթրեքի հեղինակները երգչուհի Սոնա Ռուբենյանն ու երգահան Ավետ Բարսեղյանն են:
«Ավետ Բարսեղյանի հետ մեր երկրորդ համատեղ աշխատանքն է կինոյում: Այո, ինձ համար Ավետ Բարսեղյանը լավագույն և այլընտրանք չունեցող հեղինակն է։ Սոնա Ռուբենյանը ֆիլմի սաունդթրեքի երաժշտության հեղինակն է, ու հենց նա կկատարի երգը։ Սոնա, Ավետ.. Շնորհակալություն տված էմոցիաների համար»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Մհեր Մկրտչյանը:
Սոնա Ռուբենյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար`նշելով, որ Ավետի ու Մհերի հետ աշխատելն իր համար ուղղակի հեքիաթ է. «Շատ ուրախ եմ ու շնորհակալ եմ այս համագործակցության համար»: