Կոնտե. «Չելսիի» ու «Բարսելոնայի» միջեւ տարբերությունը Մեսին է
SportԼոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնայից» 0։3 հաշվով պարտությունը, գովեստի խոսքեր է ասել կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հասցեին:
«Այսօր Մեսին ստեղծեց տարբերություն։ Խոսքն աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին է։ Մեր բախտը նաեւ բերեց պատասխան խաղում։ Գնդակը մի քանի անգամ դիպավ դարպասաձողին։
Մենք ստեղծեցինք շատ գոլային պահեր, սակայն պետք է կրկնեմ, որ կա Մեսի, որը 60 գոլ է խփում ամեն տարի։ Դա պարզապես թոփ խաղացող է։ Մեսին սուպերթոփ է։ Նա փոխեց խաղի ընթացքը «Բարսելոնայի» օգտին»,- Կոնտեի խոսքը մեջբերում է BBC-ն։
Հիշեցնենք, որ «Չելսիի» դեմ խաղում Մեսին խփել էր 2 գոլ եւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից հետո դարձել երկրորդ ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայում դառնում է 100 գոլի հեղինակ: Արգենտինացին այդ ցուցանիշին հասել է 123 խաղում, իսկ Ռոնալդուն՝ 137 խաղում: