«Բեշիքթաշ»-ին տուգանք է սպառնում «Բավարիա»-ի հետ խաղում խաղադաշտում հայտնված կատվի պատճառով
SportՈՒԵՖԱ-ն թուրքական «Բեշիքթաշ»-ին մեղադրել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի Մյունխենի «Բավարիա»-ի հետ պատասխան խաղն անբավարար մակարդակով կազմակերպելու մեջ:
Հանդիպման 51-րդ րոպեին խաղադաշտ է մտել կատու: Մրցավարը ստիպված է եղել մի քանի րոպեով դադարեցնել մրցավեճը: Թուրքական ակումբին տուգանք է սպառնում է նաև երկրպագուների պահվածքի պատճառով, որոնք խաղադաշտ են նետել կողմնակի իրեր:
Հանդիպումն ավարտվել է գերմանական ակումբի՝ 3:1 հաշվով հաղթանակով: Այս թիմերի առաջին խաղում, որը տեղի է ունեցել Մյունխենում, Յուպ Հայնկեսի թիվը ջախջախել էր «Բեշիքթաշ»-ին 5:0 հաշվով: