Ինտերպոլն առաջին անգամ գերմանացի է գլխավորելու
International newsԻնտերպոլի գլխավոր քարտուղար է ընտրվել Գերմանիայի քրեական գործերով դաշնային գերատեսչության նախկին փոխնախագահ Յուրգեն Շտոկը: Այս մասին հայտնել է lenta.ru-ն:
Նա, այդպիսով, դարձել է առաջին գերմանացին, ով գլխավորելու է Ինտերպոլը։
Ինտերպոլի նախկին ղեկավարն ամերիկացի Ռոնալդ Նոուբլն էր, ով գլխավորել է կազմակերպությունը 2000 թվականից, սակայն իր կամքով վաղաժամ հեռացել պաշտոնից։
2005թ.-ից Շտոկը մի շարք առաջադրանքներ է կատարել Ինտերպոլի կառույցներում։
Ինտերպոլը հիմնվել է 1923թ.-ին: Այն միջազգային կազմակերպություն է, որի հիմնական խնդիրն է միավորել կազմակերպության անդամ երկրների իրավապահ մարմիններին հանցավորության դեմ պայքարում։