Մեկ րոպե հատկացրեք այս պատմությունը կարդալու համար. այն ձեզ անտարբեր չի թողնի
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Տղամարդն իր տարեց հորը ռեստորան տարավ նրան համեղ ընթրիքով կերակրելու համար: Հարը շատ ծեր էր և թույլ: Երբ նա ուտում էր, սննդի կտորներն ընկնում էին նրա վերնաշապիկի, տաբատի վրա: Մարդիկ շրջվում էին կամ զզվանքով էին նայում, սակայն որդին հանգիստ էր մնում: Երբ ընթրիքն ավարտվեց, որդին զգուշությամբ հորն օգնեց կանգնել և նրան զուգարան տարավ: Այնտեղ մաքրեց հոր տաբատը և վերնաշապիկը, օգնեց լվացվել, սիրով սանրեց սպիտակ մազերը, օգնեց ակնոցը դնել: Երբ նրանք ռեստորանի դահլիճ գնացին, նրանց գրեթե բացարձակ լռություն դիմավորեց:
Միակ բանը, որ կարելի էր լսել, վրդովված շշնջոցն էր, թե ինչպես կարելի է իրեն այդպես պահել հասարակական վայրում՝ սնունդն այս ու այն կողմ նետելով և մյուսներին ախորժակից զրկելով: Որդին կանչեց մատուցողին, վճարեց հաշիվը, և երբ նրանք արդեն դուրս էին գալիս, սեղաններից մեկի մոտից մի տարեց մարդ բացականչեց. «Կարծես դուք ինչ-որ բան թողեցիք»: Որդին կողքերը նայեց, գրպանները շոշափեց և ասաց. «Ոչ, մենք ոչինչ չթողեցինք»:
Այդ ժամանակ տղամարդը բացականչեց. «Դուք այս դահլիճում նստածներից յուրաքանչյուրին ինչ-որ բան թողեցիք: Դուք դաս թողեցիք յուրաքանչյուր որդու և դստեր համար և հույս՝ յուրաքանչյուր ծնողի համար»: Մարդիկ սրահում հանկարծ լռեցին: Նրանցից յուրաքանչյուրն ամաչեց, որ դատապարտում էր այդ հորն ու որդուն․ չէ՞ որ ամենամեծ պատիվներից մեկը, որ մեզ կարող է տալ ճակատագիրը, տարեց ծնողների մասին հոգ տանելն է՝ այն մարդկանց, ովքեր մեզ տվել էին իրենց ժամանակը, առողջությունը և փողը:
Նրանք արժանի են մեր խորագույն հարգանքին ՄԻՇՏ: