Կապանի օդանավակայանի համար նախատեսված ինքնաթիռի ներկման աշխատանքները մոտենում են ավարտին
SocietyՍյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանի համար նախատեսված չեխական L-410 ինքնաթիռի ներկման աշխատանքներն արդեն հասնում են ավարտին։ Այս մասին հայտնում ՝ Կապանի օդանավակայանի ֆեյսբուքյան էջը:
Ինքնաթիռը ձեռք է բերվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից 5,5 մլն եվրոյով և կատարելու է Երևան֊Կապան֊Երևան կանոնավոր չվերթներ։

Օդանավակայանի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել հունիս֊հուլիս ամիսներին։