Շառլ Ազնավուրն արժանացել է չեխական Ֆեբիոֆեստ կինոփառատոնի «Քրիստիան» մրցանակի
CultureՊրահայում բացվել է Ֆեբիոֆեստ միջազգային 25-րդ հոբելյանական կինոփառատոնը, որի գլխավոր հյուրն է դարձել աշխարհահռչակ շանսոնյե, կոմպոզիտոր և դերասան Շարլ Ազնավուրը:
Ինչպես հաղորդում է orer.eu կայքը, Շառլ Ազնավուրը ստացել է կինոփառատոնի «Քրիստիան» մրցանակը:
Կինոփառատոնի գործունեության 25 տարիների ընթացքում նա 44-րդ հանրահայտ կինոգործիչն է, որ արժանանում է նման պատվավոր մրցանակի՝ Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար։
Մրցանակը հանձնելուց առաջ ցուցադրվել է նաև ֆիլմերի տեսաշար, որոնցում խաղացել է շանսոնյեն:
Կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել չեխական քաղաքական և մշակութային էլիտայի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Չեխիայի վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Բաբիշը եւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը: