Թրամփը հաստատել է մինչեւ մայիսի վերջ Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու մտադրությունը
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ Հյուսիսային Կորեայի հետ առաջիկա բանակցություններին նախապատրաստվելու ջանքերի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
«Երկու առաջնորդները հաստատել են անցյալից դասեր քաղելու կարեւորությունը եւ պարտավորվել են շարունակել սերտ համակարգումը ԿԺԴՀ-ի ռեժիմի վրա առավելագույն ճնշումը շարունակելու համար:
Երկու առաջնորդները համաձայնել են, որ Կորեայի թերակղզու վերջնական ապամիջուկայնացման համար բանալի կլինեն կոնկրետ գործողությունները, այլ ոչ թե խոսքեր, եւ նախագահ Թրամփը հաստատել է մինչեւ մայիսի վերջ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու իր մտադրությունը»,-նշվում է հայտարարության մեջ:
Երկու երկրների ղեկավարները զգուշավոր լավատեսություն են հայտնել վերջին զարգացումների վերաբերյալ եւ շեշտել, որ Հյուսիսային Կորեան ավելի պայծառ ապագա կունենա, եթե նա ընտրի ճիշտ ուղին», - նշել է Սպիտակ տունը: