Յուրգեն Կլոպ. Չեմ կարծում, որ ցանկալի մրցակից էինք «Մանչեսթեր Սիթիի» համար, բայց չենք համարվի ֆավորիտ
SportԱնգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանության արդյունքը: Գերմանացի մասնագետի գլխավորած թիմը կհանդիպի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ:
«Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիին» եւ հաղթել ենք, եւ պարտվել: Չեմ կարծում, որ վիճակահանությունից առաջ «Լիվերպուլն» ամենացանկալի մրցակիցն էր «Մանչեսթեր Սիթիի» համար: Մեր թիմի համար դա նշան է, թե ինչքան ուժեղ կարող ենք լինել:
Այո, մենք չենք համարվի ֆավորիտ, բայց քառորդ եզրափակիչում ֆավորիտներ կարելի է համարել թերեւս «Բարսելոնային» եւ «Բավարիային»: Փառք Աստծո, ֆուտբոլում երբեք ոչինչ կանխորոշված չէ»,- Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 4-ին Լիվերպուլում, պատասխան խաղը՝ ապրիլի 10-ին Մանչեսթերում: