Բժիշկները կեսարյան հատման ենթարկված կանանց խորհուրդ են տալիս ձեռքի տակ միշտ մաստակ ունենալ. ահա, թե ինչու
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Ապագա մայրերին, հատկապես եթե նրանք ծրագրում են կեսարյան հատման միջոցով ունենալ երեխային, պետք է պայուսակում մի քանի տուփ մաստակ ունենալ:
Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնը հաստատեց ուսումնասիրության արդյունքները, համաձայն որոնց՝ կեսարյան հատումից հետո մաստակ ծամող կանայք ավելի արագ են վերականգնում ստամոքսի գործառույթները, քան վերականգնման ավանդական մեթոդների դիմողները:
Իտալացի հետազոտողները և Ֆիլադելֆիայում Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի գիտնականները վերլուծեցին ավելի քան 3 000 կանանց տվյալները, ովքեր կեսարյան հատումով էին ծննդաբերել:
Ովքեր ծննդաբերելուց անմիջապես հետո մաստակ էին օգտագործել, ավելի արագ էին վերականգնել ախորժակը:
Նրանք խոսել էին նաև սրտխառնոցի բացակայության մասին, որը տարածված է վերականգնման շրջանում ուտելուց հետո: