Մոսկվայում անցած գիշեր 21-րդ դարի ամենացուրտ օրն են գրանցել
SocietyՕդերեւութաբանները գիշերը ֆիքսել են ամենացուրտ ջերմաստիճանը վերջին 18 տարում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Մերձմոսկովյան մի քանի շրջաններում գրանցվել է -27 աստիճան ցուրտ: «Մոսկվայում գրանցվել է -18.2 աստիճան ցուրտ, Չերուստիում՝ -27.4 աստիճան, Կոլոմնայում՝ -23, Նոր Երուսաղեմում` 24.4, Կլինում` -26 աստիճան ցուրտ»,-նշված է աղբյուրում:
Մարտի համար այս ջերմաստիճանը ռեկորդային է: