Լոս Անջելեսում երկու հայ տղամարդ է սպանվել
SocietyԼոս Անջելեսի Վալի Գլեն շրջանում մարտի 17-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու հայ է սպանվել՝ 47-ամյա Հակոբ Փափազյանը (Վան Նայսի բնակիչ) և 57-ամյա Վարդգես Մեսրոպյանը (Արկադիայի բնակիչ): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Daily News-ը:
Լրատվամիջոցը հայտնում է, որ սպանությունը կարող է կապված լինել հանցախմբերի հետ:
Լոս Անջելեսի շրջանային ոստիկանության խոսնակ Էդ Ուինթերը հայտնել է, որ Մեսրոպյանը մահացել է դեպքի վայրում, իսկ Փափազյանը հիվանդանոց տեղափոխվելուց հետո:
Մանրամասներ այն մասին, թե ինչ վիրավորումներ են ստացել հայ տղամարդիկ, չի հաղորդվում: Միաժամանակ չեն տրամադրվում մանրամասներ նաև այն մասին, թե ինչ զենք է կիրառվել և որն է եղել սպանությունների դրդապատճառը: