Շրի Լանկայում արտակարգ դրությունը չեղյալ է հայտարարվել
International newsՇրի Լանկայում մարտի 6-ին բուդդայականների եւ մուսուլմանների բախումների պատճառով մտցված արտակարգ դրությունը չեղյալ է հայտարարվել, փոխանցում է Reuters-ը:
«Հասարակական անվտանգության իրավիճակը գնահատելով՝ ես հանձնարարել եմ արտակարգ դրությունը չեղյալ համարել»,- Twitter-ում նշել է երկրի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան:
Նա արտակարգ դրություն էր հայտարարել՝ Կանդիում բուդդայականների եւ մուսուլմանների բախումներից հետո բռնության տարածումը զսպելու համար:
Հաղորդվում էր, որ 2 մարդ սպանվել էր, իսկ մուսուլմաններին պատկանող հարյուրավոր օբյեկտներ եւ ավելի քան 20 մզկիթներ վնասվել էին:
Անցյալ տարվա ընթացքում 2 համայնքների միջեւ լարվածությունն աճել է, բուդդայական որոշ արմատական խմբեր մուսուլմաններին մեղադրում են մարդկանց իսլամ ընդունելուն հարկադրելու եւ բուդդայական հնագիտական օբյեկտներն ավերելու մեջ: