Նորբերտո Բրիասկո․ Ինքնաթիռում կսովորեմ հայերեն բառեր
SportԱրգենտինական «Աթլետիկո Ուրականի» 22-ամյա հարձակվող Նորբերտո Բրիասկոն խոսել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալու մասին։ Արգենտինահայ ֆուտբոլիստը պատմել է, որ պատրաստվում է խնդրել Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը։
«Սա նոր մարահրավեր է ինձ համար։ Ստացել եմ հնարավորություն, որից կփորձեմ օգտվել։ Տեսնենք, թե ինչ կստացվի։
Մորական կողմս հայ է։ Պապիկիս ընտանիքն ապրել է Հայաստանում, իսկ հիմա նրանք Արգենտինայում են։ Հայաստանից ինձ հետ կապ են հաստատել գործակալ Վալտեր Սաֆարյանի միջոցով։ Նա ասաց, որ ցանկանում են զրուցել ինձ հետ։ Նրանք զրուցել են Սաֆարյանի հետ եւ իմացել, որ հայ եմ։
Հայերենը բարդ լեզու է։ Գրի եմ առել կարեւոր բառերը, որոնք ինքնաթիռում կկրկնեմ Հայաստան մեկնելիս։
Մտադիր եմ խնդրել Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը: Բացի այդ, ինձ ասել են, որ նա խոսում է իսպաներեն եւ միակ մարդն է, որի հետ կարող եմ հաղորդակցվել այդ լեզվով»,- արգենտինահայ հարձակվողի խոսքը մեջբերում է «Աթլետիկո Ուրականի» կայքը։
Հիշեցնենք, որ Բրիասկոն 2016-ի ամռանն է համալրել «Աթլետիկո Ուրականի» գլխավոր թիմը, որի կազմում դարձել է 7 գոլի հեղինակ։ Նա հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) դեմ Երեւանում կայանալիք ընկերական հանդիպումներին: