Ասադն այցելել է Արևելյան Ղուտա և զրուցել զինծառայողների հետ
International newsՍիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այցելել է Դամասկոսի ծայրամասում գտնվող Արևելյան Ղուտա շրջան և եղել առաջնագծում:
Ինչպես հայտնում է Известия-ն՝ վկայակոչելով սիրիական պետական աղբյուրը, արաբական պետության ղեկավարը հանդիպել է սիրիական բանակի զինվորականների հետ:
Այսօրվա դրությամբ սիրիական բանակին հաջողվել է ահաբեկիչներից ազատագրել Արևելյան Ղուտայի տարածքի 70 տոկոսը:
Փետրվարի 27-ից ի վեր Դամասկոսի արվարձանում մարդասիրական դադարներ են գործում, որի ժամանակ հատուկ միջանցքով խաղաղ բնակիչները հեռանում են ռազմական գործողությունների կենտրոնում հայտնված շրջանից:
Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդվել էր, առավոտից սկսած ավելի քան 25 000 մարդ է հեռացել Արևելյան Ղուտայում բացված մարդասիրական միջանցքով: