ՌԴ տարածքի մեծ մասում և Մոսկվայում փակվել են տեղամասերը. նախագահական ընտրություններին մասնակցությունը 18:40-ի դրությամբ կազմել է 58.51%
International newsՌուսաստանում ընտրատեղամասերը փակվել են երկրի կենտրոնական շրջաններում, ինչպես նաև երկրի տարածքի մեծ մասում:
Ինչպես փոխանցում է Russia Today-ը, ՌԴ նախագահի ընտրություններում քվեարկությունն ավարտվել է Մոսկվայում, Ղրիմում, Չուկոտկայում և Սիբիրում, սկսվել է ձայների հաշվարկը:
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ ընտրություններում մասնակցության հայտը տեղի ժամանակով 18:40-ի դրությամբ կազմել է 58.51 տոկոս:
Քվեարկությունը շարունակվում է Կալինինգրադի մարզում և մի շարք այլ շրջաններում:
ՌԴ նախագահական ընտրություններում քվեարկություն է անցկացվում նաև արտասահմանում, ինչպես օրինակ Զիմբաբվեում, Բրազիլիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Ուկրաինայում, Հայաստանում և այլ երկրներում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձայների հաշվարկն սկսվել է մի շարք արևելյան շրջաններում: