Արոնյանը կրկին պարտտվեց. հավակնորդների մրցաշար
SportՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին պարտվեց հավակնորդների մրցաշարում:
Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր Ֆաբիանու Կարուանայի հետ: Պարտիայի 37-րդ քայլին Արոնյանը անձնատուր եղավ:
Մյուս պարտիաներից ավարտվել է միայն Գրիշչուկ-Մամեդյարով խաղը, որտեղ գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում: