«Վիլյառեալը» վերջին րոպեին հաղթանակ կորզեց «Աթլետիկոյի» հետ խաղում
SportԼա Լիգայի 29-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Վիլյառեալին»:
Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացեց Անտուան Գրիզմանը: Տանտերերը հիանալի կամային որակներ ցուցաբերեցին ու կարողացան հաղթանակ կորզել:
82-րդ րոպեին Ունալը հավասարեցրեց հաշիվը: Մրցավարի՝ հիմնական ժամանակին ավելացրած 2-րդ րոպեին էլ տուգանայինի խաղարկումից հետո Ունալը դուբլ գրանցեց ու հաղթանակ պարգևեց իր թիմին:
Մադրիդցիները խաղն ավարտեցին 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտ ստանալու պատճառով խաղադաշտից հեռացվեց Վիտոլոն:
Այս խաղից հետո «դեղին սուզանավը» վաստակեց 47 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական: «Աթլետիկոն» 64 միավորով երկրորդն է: