Պուտինը հայտարարել Է, որ ՌԴ-ում Սկրիպալի թունավորման միջոցներ չկան
International newsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման մասին իմացել Է զանգվածային լրատվամիջոցներից՝ նշելով, որ ՌԴ-ն նման թունավոր միջոցներ չունի: Նա հավելել Է, որ Մոսկվան, ի տարբերություն արեւմտյան գործընկերների, քիմիական զենքի իր պաշարները ոչնչացրել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
«Առաջին բանը, որ մտքովդ անցնում Է, այն Է, որ եթե դա մարտական թունավոր նյութ լիներ, մարդիկ կմեռնեին տեղում»,- հայտարարել Է նա լրագրողներին իր նախընտրական շտաբում: Պուտինն ասել Է, որ Ռուսաստանը պատրաստ Է մասնակցել Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալների թունավորման գործի հետաքննությանը եւ պատրաստ Է բոլոր հարցերի համատեղ քննարկմանը: Նա նշել Է, որ Ռուսաստանը պատրաստ Է Մեծ Բրիտանիայի հետ համատեղ աշխատանքի, «ցանկացած հարցերի քննարկման եւ ցանկացած դժվարությունների հաղթահարման»: