Բնական բոտոքս, որից հետո չեք ճանաչի ձեր սեփական մաշկը
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Oragir.info
Ո՞վ չի սիրում բանան։ Այն համեղ է, առողջարար, հասանելի է ողջ տարին։
Բանանը նաև հիասքանչ առողջարար և դրական ազդեցություն ունի մաշկի և հատկապես կնճիռների վրա։
Բանանը կարող է ապահովել մեծ քանակությամբ հակաօքսիդանտներով, սնուցել մաշկը և պաշտպանել այն ավելի լավ, քան կոմերցիոն ապրանքները։ Այն օգտակար է մաշկի ցանկացած տեսակի համար։ Այն կարող է վերակենդանացնել չոր և թառամած մաշկը, այն օգտակար է ակնեով մաշկին, ինչպես նաև ծերացող մաշկին․ դրա օգնությամբ մաշկը հարթվում է և գեղեցկանում։
Զարմանալի չէ, որ կանայք բանանն անվանում են բնական, անցավ և մատչելի բոտոքս։ Այն հարուստ է վիտամին A-ով, որը նվազեցնում է մուգ կետերը և պզուկները, հարթեցնում է կոշտացած մաշկը։ Վիտամին B-ն դանդաղեցնում է մաշկի ծերացումը, նվազեցնում է չորությունը և խոնավություն հաղորդում դեմքին։ Վիտամին E-ն պաշտպանում է մաշկը ազատ ռադիկալներից և նվազեցնում կնճիռների առաջացումը։
Այս բնական բոտոքս-դիմակը շատ հեշտությամբ կարելի է անել տանը և ստանալ բանանի բոլոր վերոնշյալ առավելությունները։
Հակակնճիռային դիմակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
- 1 հասած բանան
- 1 թեյի գդալ մածուն
- 1 թեյի գդալ նարնջի կամ կիտրոնի հյութ։
Դիմակի մեջ օգտագործվող մածունը նվազեցնում է մաշկի լայնացած ծակոտիները, իսկ վիտամին C-ով հարուստ նարնջի կամ կիտրոնի հյութը թարմացնում է մաշկի բջիջները, որը ևս նպաստում է կնճիռների և բծերի նվազեցմանը։
Պատրաստման եղանակը
Բանանը լավ տրորել, ապա ավելացնել մյուս 2 բաղադրիչները։ Դիմակն արդեն պատրաստ է, որը պետք է քսել մաքուր մաշկին՝ մի քանի րոպե մատներով մերսումներ կատարելով։ Ապա քսել ևս մեկ շերտ և պահել 15 րոպե։
Եթե չեք ցանկանում այս դիմակից հետո խոնավեցնող կրեմ քսել, ապա դիմակին կարող եք ավելացնել կես թեյի գդալ ձիթապտղի յուղ։
Լվացեք մաշկը և վայելեք ձեր գեղեցիկ մաշկը։