Դանակահարություն Երեւանում. ձերբակալված կա
SocietyԵրեւանում մարտի 19-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել: «Կրծքավանդակի ձախ կեսի հետին պատի կտրած վերք» ախտորոշմամբ «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել երկու երիտասարդ: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Իրավապահները պարզել են, որ վիրավորներն Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչներ են՝ 21-ամյա Մհեր Մելիքյանն ու 24-ամյա Պապ Պողոսյանը: Բժիշկները տեղեկացրել են, որ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին հաղորդում տալ:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները երիտասարդներին վնասվածքներ պատճառելու կասկածանքով բերման են ենթարկել 35-ամյա Տարոն Պեպանյանին:
Պեպանյանը ձերբակալված է: Մի շարք փորձաքննություններ են նշանակվել: