6 նշան այն բանի, որ ձեր մահացած հարազատները փորձում են կապ հաստատել ձեզ հետ
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Oragir.info
Շատ մարդիկ պնդում են, որ զգացել են իրենց մտերիմի ներկայությունը նույնիսկ նրա մահվանից հետո: Հոգիները շփվել են իր հետ նշանների և զգացմունքների տեսքով: Երբեմն մեր մտերիմների հոգիները փորձում են մեզ կարևոր որևէ բան հաղորդել, օգնել մեզ կամ ուղղակի հրաժեշտ տալ: Պետք չէ անտեսել նրանց, որովհետև նրանք կարող են հուշել ձեզ ելքը դժվարին իրավիճակից: Ահա թե ինչպես հասկանալ, որ հոգին փորձում է կապ հաստատել ձեզ հետ.
1. Դուք ֆիզիկապես զգում եք ինչ-որ մեկի ներկայությունը
Հաճախ դա արտահայտվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ կամ ցրտելու տեսքով: Թվում է՝ օդը ծանրացել է և կարծես անշարժացել: Որոշ մարդկանց դա վախեցնում է: Բայց պետք չէ վախենալ: Մյուս անգամ, երբ դա կկրկնվի, ընդունեք այն և մի՛ փորձեք խուսափել:
2. Էլեկտրական սարքերի աշխատանքի տարօրինակ խափանումներ
Ոգիները, ըստ էության, էներգիայի կծիկներ են և հենց այդ պատճառով դրանք հաճախ ազդում են էլեկտրական դաշտերի աշխատանքի վրա: Օրինակ՝ ոգու առկայության դեպքում էլեկտրական լամպը կարող է թրթռալ, իսկ էլեկտրական սարքերը իրենք իրենց կարող են միանալ կամ անջատվել: Համակարգիչները կարող են իրենց տարօրինակ պահել, ռադիոն կամ հեռուստացույցը կարող են փոխել ալիքները, ավտոմեքենայի դեպքում կարող է չմիանալ շարժիչը և այլն: Այդպիսով մեր հարազատների հոգիները փորձում են ուշադրություն գրավել: Պետք չէ վախենալ կամ նյարդայնանալ: Դրանով երբեմն նրանք փորձում են մեզ զերծ պահել դժբախտությունից:
3. Նրանք այցելում են ձեզ երազներում
Ընդունված է համարել, որ երբ մենք երազում տեսնում ենք մահացած հարազատին, նշանակում է, որ նա մեզ ինչ-որ կարևոր բան է ուզում հաղորդել: Այդ երազները կարող են իրենց մեջ պարունակել շատ կարևոր հարցերի շատ կարևոր պատասխաններ: Պետք չէ այդպիսի երազին մատների արանքով նայել և վերաբերվել: Մտածեք՝ ինչ օգուտ կարող եք քաղել դրանից:
4. Ծանոթ բույրեր
Երբեմն դուք բառացիորեն կարող եք ծանոթ բույրեր զգալ, որոնք ասոցացվում են ձեզ մոտ մահացած սիրելի մարդու հետ: Դա ուշադրություն գրավելու ևս մեկ միջոց է:
Շարունակությունն՝ այստեղ