Սպիտակ տան ներկայացուցիչը հաստատել է Թրամփի և Պուտինի միջև հեռախոսազրույցի մասին լուրը
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
«Հաստատում ենք հեռախոսազրույցը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Սպիտակ տունը տեղեկացրել էր, որ Թրամփը դեռևս չի նախատեսում հեռախոսով կապվել Վլադիմիր Պուտինի հետ՝ նախագահական ընտրություններում վերջինիս հաղթանակի հետ կապված: