Հնդկաստանի ԱԳՆ-ն հաստատել է Իրաքում ԻՊ կողմից առեւանգված 39 հնդիկների մահը
International newsՀնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է 39 հնդիկների մահը, որոնք 2014 թվականին առեւանգվել էին Իրաքի ԻՊ զինյալների կողմից, հաղորդում է Reuters-ը:
Մարմինները հողաթմբերից հանվել են Բադուշում, Մոսուլում, որը անցյալ տարվա հուլիսին ազատագրվել էր ԻՊ-ից: ԴՆԹ-ի փորձաքննությունը հաստատել է, որ մահացածները հնդիկ բանվորներ են, որոնք անհետ կորել էին Մոսուլում, հաղորդել է արտաքին գործերի նախարար Սուշմա Սվարայը:
Հնդկաստանի կառավարությունը հայտարարել էր, որ մարդկանց մեռած կհայտարարի, երբ լիարժեք ապացույցներ ունենա:
Աշխատողների մեծ մասը Հնդկաստանի Պենջաբ նահանգից էին: