Հայաստանի տնտեսական ակտիվությունը հունվար-փետրվարին 8,6 տոկոսով աճել է
Economics2018 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի տնեսական ակտիվությունը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 8,6 տոկոսով: Հայաստանի Ազգային վիճակագրական վարչության նախնական տվյալներով՝ տարեկան աճն ապահովվել է տնտեսության բոլոր ոլորտների հաշվին՝ բացառությամբ գյուղատնտեսության, որտեղ դիտվել է տարեկան անկում:
Միայն փետրվարին տնտեսական ակտիվությունը 2017-ի փետրվարի համեմատությամբ աճել է 7,2 տոկոսով:
Վիճվարչության տվյաների համաձայն՝ տնտեական ակտիվության աճին մեծ մասամբ նպաստել են շինարարությունը, առեւտրի եւ սպասարկման ոլորտները: Այսպես՝ շինարարության ոլորտի ծավալները տարեկան կտրվածքով աճել են 22,7 տոկոսով, առեւտրի՝ 17,4 տոկոսով, սպասարկման ոլորտի՝ 15,1 տոկոսով: Համեմատաբար համեստ աճ են գրանցել արդյունաբերության ոլորտը՝ 8,3 տոկոսվ, էներգահամալիրը՝ 3,5 տոկոսով: Գյուղատնտեսական հատվածում անկումը դանդաղել է մինչեւ 0,1 տոկոսով:
2018-ի հունվար-փետրվարին արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 4,4 տոկոսով աճել է:
Բացարձակ արտահայտությամբ առաջատարը շարունակում է մնալ առեւտրի հատվածը՝ 359,1 մլրդ դրամ ծավալով: Հաջորդում են՝ արդյունաբերական հատվածը՝ 254,7 մլրդ դրամ, սպասարկման ոլորտը՝ 225,7 մլրդ, գյուղատնտեսական հատվածը՝ 45,3 մլրդ, շինարարության հատվածը՝ 21,6 մլրդ դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-փետրվարին կազմել է 1502,2 մլն կՎտ/ժամ:
2018-ի հունվար-փետրվարին Հայաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը կազմել է 512.4 մլրդ դրամ (1098.4 մլն դոլար)՝ տարեկան 43,2 տոկոս աճով, այդ թվում՝ արտահանումն աճել է 41 տոկոսով (մինչեւ 186,4 մլրդ դրամ կամ 386,9 մլն դոլար), իսկ ներմուծումը՝ 44,4 տոկոսով (մինչեւ 326 մլրդ դրամ կամ 711,5 մլն դոլար):
Հունվար-փետրվարին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 481,88 դրամ/մեկ դոլար:
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ Հայաստանի 2018-ի ՀՆԱ աճը կկազմի 3,8 տոկոս, 2019-ին՝ 4 տոկոս:
Հայաստանի 2018 թվականի պետական բյուջեում ամրագրված է ՀՆԱ-ի 4,5 տոկոս աճ: