«Միլանի» հարձակվող. Մեսսիի հետ հանդիպելն ինձ համար մեծ պատիվ է
Sport«Միլանի» հարձակվող Պատրիկ Կուտրոնեն, ով հրավիրվել է Իտալիայի հավաքական, խոսել է Արգենտինայի ընտրանու հետ կայանալիք ստուգողական խաղի մասին, որտեղ նա կկարողանա խաղալ Լիոնել Մեսսիի դեմ:
«Նախկինում Մեսսին ինձ համար միայն Playstation-ի խաղի կերպար էր: Նրա հետ հանդիպելն ինձ համար մեծ պատիվ է: Նա հենց ֆուտբոլն է:
Նախորդ տարի խաղում էի Պրիմավերայում և, անկեղծ ասած, չէի կարծում, որ այսքան շուտ կհրավիրվեմ ազգային հավաքական: Իմ առաջխաղացման հարցում մեծ դեր են խաղացել մարզիչները:
Երազանքներին սահման չկա, հատկապես մեր` երիտասարդների համար: Հուսով եմ, որ շուտով կնշեմ նորամուտս «Սկուադրա Աձուրայում»»,- Կուտրոնեի խոսքն է մեջբերում «AS»-ը: