Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին

Նոյեմբերի 8-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցել են բազմաթիվ պետական ու մասնավոր հիմնարկ ձեռնարկությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներ, Երևանի ավագանու անդամներ, ինչպես նաև հազարավոր քաղաքացիներ: Վաղ առավոտից Նոր Նորքի հայորդաց տան հարևանությամբ գտնվող տարածքում ընթացող ծառատունկին որդիների հետ միասին միացել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ավելի կանաչ Երևան ունենալու ցանկությունը համախմբել էր բոլորին: Համաքաղաքային ծառատունկի ընթացքում այս տարածքը ևս համալրվեց նոր տնկիներով: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ, որպես ծրագրային առաջնահերթություն, քաղաքապետարանի կողմից իսկապես կարևորված է մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների վերականգնումն ու ընդլայնումը, որոնց ուղղությամբ վերջին տարիներին զգալի աշխատանքներ են տարվել. «Այսօր մայրաքաղաքում համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում մենք, ինչպես և նախատեսել էինք, նաև աշնանային ծառատունկ ենք իրականացնում, որին մասնակցում եմ որդիներիս հետ միասին: Ընդհանուր առմամբ, ծառատունկի շրջանակում նախատեսել ենք շուրջ 20 հազար ծառ և 5000 թուփ տնկել: Եթե հիշում եք, գարնանային ծառատունկին մենք 40 հազար ծառ արդեն տնկել էինք: Մայրաքաղաքի կանաչ տարածքների ավելացմանն ուղղված վերջին տարիների մեր որդեգրած քաղաքականությունը հստակ է. յուրաքանչյուր տարի հնարավորինս ավելացնել Երևանի կանաչ մակերեսի ծավալները: Ըստ այդմ, եթե 2011թ.-ին, օրինակ, մայրաքաղաքի կանաչ տարածքներն ընդլայնվել են 3, ապա այս տարի՝ 5 հեկտարով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը հավելելով, որ, այգիների ու բակերի բարեկարգմանը զուգահեռ, հստակ խնդիր է դրվել նշված տարածքներում ևս հնարավորինս ընդլայնել հարակից կանաչ գոտիները: «Ուզում եմ հատկապես ընդգծել, որ բակային տարածքների բարեկարգման մեր ծրագրում, որպես պարտադիր բաղադրիչ, առանձնակի կարևորվում է կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը: Նաև տնտեսվարողների համար են սահմանված համապատասխան նորմերը, ըստ որի, հարակից տարածքների բարեկարգումը, կանաչապատումը և այդ տարածքների խնամքը պարտադիր պայման է բոլորի համար: Կանաչ տարածքների խնամքը ապահովելու նպատակով մեր ծրագրերում յուրաքանչյուր տարի ներառվում է նաև ոռոգման ցանցի ընդլայնումը: Այս տարի, օրինակ, այն ավելացել է ևս 22 կիլոմետրով»,- նշել է քաղաքապետը: Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան էլ, թե ի՞նչ նշանակություն ունի ծառատունկը անձամբ Տարոն Մարգարյան մարդու և քաղաքապետի համար, քաղաքապետը պատասխանել է. «Ասում են՝ յուրաքանչյուր տղամարդ պետք է ծառ տնկի, տուն կառուցի և որդի ունենա: Անշուշտ, ճիշտ է ասված, միայն թե այդքանով մեր գործը չի ավարտվում: Յուրաքանչյուր տղամարդ պետք է նաև թև ու թիկունք լինի իր զավակներին, պահի ու պահպանի իր տունը և խնամի սեփական ձեռքերով տնկած ծառը: Այսօր համաքաղաքային ծառատունկին ես կոչ եմ անում մեր բոլոր համաքաղաքացիներին գոնե մեկ ծառ տնկել, եթե ոչ սեփական բարօրության, ապա մեր զավակների համար: Ի վերջո, Երևանը մեր բոլորի տունն է, և միայն համատեղ ուժերով մենք կարող ենք ավելի կանաչ ու մաքուր Երևան փոխանցել մեր գալիք սերունդներին»: Այնուհետ, զրուցելով ծառատունկի մասնակիցների հետ, Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ Երևանի նկատմամբ իրենց սերն ու հոգատար վերաբերմունքը ցուցաբերելու համար: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor