«Արթիկ» ՔԿ հիմնարկում քաղաքացու հանձնուքից արգելված դեղահաբեր են հայտնաբերվել
SocietyՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, մարտի 19-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Ս.-ի անվամբ քաղաքացի Լ. Ա.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերվել են 5 հատ «B-8» դաջվածքով սպիտակ գույնի դեղահաբեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: