Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ տարածքում առկա փոշու ամպը
SocietyԱյսօր հանրապետության տարածքում առկա փոշու ամպը պայմանավորված է Իրաքի անապատներից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների հետ և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում։ Կեսօրից հետո այդ հոսանքները կնահանջեն, իրենց տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին, ինչի արդյունքում ներկա պահին առկա փոշու ամպը կցրվի։