Մերսեք ճակատն այս կետում, և Ձեր օրգանիզմում հրաշք տեղի կունենա
LifestyleԿան մերսման հազարավոր տեսակներ, որոնք օգնում են հանգստացնել մարմինը։ Դրանցից շատերը ոչ միայն լավ են առողջության համար, այլև չափազանց հաճելի են։ Միակ խնդիրն այն է, որ դրանցից օգտվելու համար պետք է ազատ ժամանակ և բավականին մեծ գումար ունենալ։
Բարեբախտաբար, BlogNews-ը գտել է մի մեթոդ, որը նույնպիսի դրական ազդեցություն կթողնի Ձեզ վրա առանց ավելորդ ծախսերի։
Մեծ է հավանականությունը, որ ենթագիտակցական մակարդակով դուք կարիք եք զգացել մերսելու հոնքերի արանքում ընկած հատվածը։ Պարզվում է, որ այդ ենթագիտակցական կարիքը հիմնավորված է։ Այս հատվածը մերսելը բարելավում է կենտրոնացումը, նվազեցնում է լարումը, ազատում է գլխացավերից և հանգստացնում է աչքերը հատկապես երկար ժամանակ համակարգչի դիմաց նստելուց հետո։ Չինական բժշկության վարպետներից շատերը հավատում են, որ այդ մերսումը նաև բարելավում է ինտուիցիան։
Ի՞նչ է պետք անել
Պարզապես մատով թեթևակի սեղմեք հոնքերի արանքի հատվածը, հետո մատն ուղիղ գծով վերև բարձրացրեք 3սմ-ով։ Ճնշում գործադրեք այդ կետի վրա 45-60 վայրկյան շարունակ։ Արդյունքները երկար չեն սպասեցնի։
Գիտնականները բացատրում են, որ այս գործընթացն ակտիվացնում է ուղեղի այն հատվածը, որն իր հերթին օգնում է նվազեցնել նյարդային լարումը։ Այն բարելավում է մաշկի տեսքն աչքերի և բերանի հատվածում և արագացնում է վերականգնման գործընթացը։
Այսպիսով, եթե Ձեզ մոտ հանկարծակի գլխացավ է սկսվել, կամ հոգնել են Ձեր աչքերը, դուք գիտեք՝ ինչ է պետք անել։