Վաչե Ամարյանին ասեք՝ «քեզ մի քիչ տեսած պահի, իրականում դու տենց չես»
LifestyleBoomnews.am-ը գրում է.
Երբ Ինստագրամը մտավ մեր կյանք ու դարձավ մեր առօրյայի բաղկացուցիչ մասը, այն ամբողջովին փողեց մեր մտածելակերպն ու վարքը։
Առաջ ոչ ոք չէր մտածի ուտելիքը նկարելու մասին, առաջ ուտում էին, որովհետև սոված էին, հիմա ուտում են, որովհետև պիտի նկարեն ու ցույց տան Ինստագրամում։
Մի մասը նկարում են որ ցույց տան, մի մասը նկարում են, որ ծաղրեն նկարողներին, մի փոքր մասն էլ վայելում է իր ուտելիքը։
Այսօրը աչքովս ընկավ մի տեսանյութ, թե ինչպս է Վաչե Ամարյանը նկարում իր թանկարժեք սնունդը ու կարծում եմ, Վաչեն իմ թվարկած մարդկանց տեսակներից երկրորդին է պատկանում։ Բայց դա անում է այնքան լուրջ, որ չես հասկանում, թե ինչ է նշանակում։
Համենայն դեպս նրա տեսակի մարդուն, նկատի ունեմ անմիջական ու անկեղծ, որ իր հետևորդներից ոչինչ չի թաքցնում ու հրապարակում է որդու յուրաքաչյուր քայլը, չի սազում նման վարքագիծ։
Հեղինակ՝ ԻնստաՄանյաԿ (Boomnews.am)