Բարերար Գագիկ Ծառուկյանը, հավատարիմ մնալով իր խոսքին, տնտեսության զարգացման ու հասարակության բարեկեցիկ կյանքի ապահովման համար իրականացնում է մեկը մյուսից տարբեր ու խոշորածավալ ներդրումային ծրագրեր
AnalysisՔայլելով ժամանակին համընթաց` «Մուլտի գրուպ» կոնցեռնը, Գ. Ծառուկյանի նախաձեռնությամբ այս անգամ մի քանի կարևոր նախագիծ է կյանքի կոչել: Դրանցից մեկն է կրիպտովալյուտայի արտադրությունը, որն իրականացվելու է «Օմնյա թեք» ընկերության հետ համատեղ համագործակցությամբ: Արդեն Հայաստանում կարտադրվեն կրիպտովալյուտայի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են էթերիումը, բիթքոյնը ու դաշը:
Բարերարի առաջիկա ծրագրերում է նաեւ հսկայական տեխնոպարկի հիմնումը, որի շինարարական աշխատանքների ընթացքին հետևել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերվում է Սիրիայում մեծ ճանաչում ունեցող «Սաբախ գրուպի» արտադրության ձեռքբերմանը, ապա այն այլևս իրականություն կդառնա մեր երկրում: Համագործակցութան շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մեկ միլիոն քառակուսի տարածքով արդյունաբերական քաղաքի շինարարությունը միտված կլինի առաջիկա հինգ տարիների ընթացքում 10-13 գործարանի կառուցմանը, կբացվի հինգ հազար աշխատատեղ , իսկ ներդրումների ծավալը կգերազանցի 75 միլիոն դոլարը: Այս ամենից բացի, զարկ կտրվի նաեւ արևային արտադրությամբ զբաղվող «Մուլտի սոլար» ընկերության արտադրությանը: Որպես որակյալ արտադրանք՝ արեւային սալիկները կարտահանվեն ԱՄՆ, ՌԴ եւ զարգացող այլ երկրներ:
Հարկ է նկատել, որ բարերար Գագիկ Ծառուկյանի բարի համբավը, հեղինակությունն ու նվիրումը առ հայրենիք մեծ վստահություն է ներշնչում համագործակցող ընկերության ներկայացուցիչներին, ինչպես նաև տեղի սպառողին: Հավանաբար դա է պատճառը, որ «Առինջ մոլ» մեծածախ առևտրի կենտրոնի հարակից տարածքում բացվելիք երկհարկանի ոսկու շուկայում իրենց աշխատանքները ներկայացնելու մեծ շահագրգռվածություն են հայտնել փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ արտասահմանյան հայտնի բրենդեր: Կանգնելով հայ արտադրողի կողքին ու աջակցության ձեռք մեկնելով՝ բարերար Գագիկ Ծառուկյանը կյանքի է կոչում մեկ կարեւոր նպատակ՝ հնարավորինս մրցունակ դարձնել տեղական արտադրանքը, զարկ տալ տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանն ու արտահանմանը, ինչպես նաև բարձր պահել հայի անունը ողջ աշխարհում: