Գերմանիան Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր հիմք պետք է դնի
International newsԳերմանիայի նոր կառավարությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր հիմք պետք է դնի։ Այսպիսի կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հանդես գալով Բունդեսթագում։
«Պետք է շարունակել աշխատանքը մինսկյան պայմանավորվածությունների կատարման, Ուկրաինայի ինքնիշխանության պահպանման եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր հիմք դնելու ուղղությամբ»,–հայտարարել է Մերկելը։