Եվրախորհրդարանի պատգամավորը քննադատել է Լիտվայի նախագահին Պուտինին չշնորհավորելու համար
International newsԵվրախորհրդարանի պատգամավոր Վալենտինաս Մազուրոնիսը հայտարարել է, որ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն սխալ է թույլ տվել՝ չշնորհավորելով Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ նովոստին Մազուրոնիսն ասել է, որ շնորհավորանքը քաղաքավարության ժեստ է, որը պետք է ցույց տալ նույնիսկ այն դեպքում, եթե ռուսական գործող իշխանությունների քաղաքականությունն ու գործողությունները դուր չեն գալիս:
Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ թույլ տրված սխալը Լիտվային ձեռնտու չէ: «Պետք է և անհրաժեշտ է ունենալ սեփական կարծիք, բայց նա Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնության կողմից վերընտրված նախագահ է: Ռուսաստանը կա և կլինի մեր հարևանը: Սխալ էր քաղաքավարության ժեստ չանելը: Միգուցե, մենք չե՞նք ճանաչում Ռուսաստանի նախագահական ընտրությունների արդյունքները: Բայց շնորհավորել են մեծ տերությունների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի ղեկավարները, իսկ մենք հերթական անգամ մեզ