Նովակ Ջոկովիչ. Անհանգստացնող ոչինչ չկա, արդեն կարող եմ կենտրոնանալ խաղերի վրա
SportՍերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Մայամիում կայանալիք մրցաշարից առաջ խոստովանել է, որ իրեն այլևս չեն անհանգստացնում առողջության հետ կապված խնդիրները:
Աշխարհի նախկին առաջին ռակետը հայտարարել է, որ նա արդեն կարող է կենտրոնանալ խաղի վրա:
«Վերջին մի քանի օրվա ընթացքում ես կարողացել եմ լիովին կենտրոնանալ խաղի վրա: Ինձ այլևս ոչինչ չի անհանգստացնում: Չէի կարող պատկերացնել, որ կգա այս օրը: Խնդիրներ ունեի դաստակի հետ կապված, սակայն հիմա ինձ ոչինչ չի անհանգստացնում: Հիմա այլ սպասումներով եմ մոտենում առաջիկա մրցաշարին»,- Ջոկովիչի խոսքն է մեջբերում «ATP World Tour»-ը:
Նշենք, որ իր առաջին հանդիպումը Մայամիում Ջոկովիչը կանցկացնի մարտի 23-ին: