ԵՄ-ն ու ԱՄՆ-ն սկսում են բանակցել պողպատի և ալյումինի մաքսատուրքերի հարցի շուրջ
International newsԱռևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլյա Մալմստրյոմը և ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը պայմանավորվել են ԱՄՆ նախագահի վարչակամի մակարդակով խորհրդակցություններ սկսելու մասին, որպեսզի փոխշահավետ լուծում գտնեն ալյումինի և պողպատի ներկրման հարկերի հարցում:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով գործակալության տիրապետության տակ հայտնված հաղորդագրությունը: «Մենք պայմանավորվել ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի հետ անհապաղ սկսել առևտրին վերաբերող հարցերի քննարկումը, որոնք ընդհանուր հետաքրքրություն են ներկայացնում, այդ թվում՝ պողպատի և ալյումինի մասին», - ասվում է հաղորագրության մեջ:
Ավելի վաղ Մալմստրյոմը հաստատել էր ԱՄՆ առևտրի նախարարի հետ իր հանդիպումը Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքերի գործունեության տարածման շրջանակից ԵՄ բոլոր երկրները դուրս բերելու հարցով: