ԵՄ-ի գագաթնաժողովը կքննարկի ԱՄՆ-ի մաքսատուրքերն ու Brexit-ը, ինչպես նաեւ Սոլսբերիի միջադեպը
International newsԵվրամիության՝ մարտի 22-23-ի գագաթնաժողովի գլխավոր թեմաները կդառնան մետաղների առեւտրական մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի պլանների քննարկումը, ԵՄ-ի հնարավոր պատասխան քայլերը, ինչպես նաեւ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների երկրորդ փուլի ռազմավարության ընդունումը: Այդ մասին, ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը գագաթնաժողովի կապակցությամբ գրել Է Եվրամիության 28 երկրների ղեկավարներին հղած հրավեր-նամակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պետությունների ղեկավարները մարտի 22-ին աշխատանքային ընթրիքի ընթացքում կարծարծեն նաեւ Սոլսբերիի միջադեպը: Նախատեսվում Է, որ այդ հարցի առնչությամբ հայտարարություն կընդունվի Լոնդոնի հետ համերաշխության մասին:
«Աշխատանքային ընթրիքի ավարտին մենք կհաստատենք հայտարարությունը Սոլսբերիում կատարված հարձակման վերաբերյալ»,- ասել Է Տուսկը: