Դեղերը դեղատոմսով ձեռք բերելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ կանցկացվեն
SocietyՀայաստանի խորհրդարանում դեղերը դեղատոմսով ձեռք բերելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ կանցկացվեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լսումները նախաձեռնել է Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը։
«Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաեւ դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումները տեղի կունենան մարտի 26-ին ժամը 12։00-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում։