Ես շատ վատ օր էի ունեցել այդ օրը, երբ քարտուղարուհիս ինձ հրավիրեց իր բնակարան․․․Իսկ այնտեղ տեղի ունեցավ ՍԱ և ես ուղղակի խայտառակ եղա
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Oragir.info
Անցած շաբաթ ես դարձա 40 տարեկան, և ընդհանրապես մտադրություն չունեի արթնանալու այդ օրը։ Ես կարողացա հավաքել ինձ և իջնել նախաճաշելու մտածելով, որ երևի թե կինս ինձ կշնորհավորի և ինչ-որ բան կնվիրի։ Ես իջա ներքև, կինս նայեց ինձ և ուղղակի ասաց «Բարի լույս սիրելիս»։ Ես մի փոքր ինձ վատ զգացի և մտածեցի լավ երևի կինս մոռացել է, բայց երեխաներս հաստատ կհիշեն։ Նստեցի սեղանի շուրջ երեխաներս եկան և ասացին՝ «Բարի լույս հայրիկ»։ Այդ ամենից հետո ես ինձ ուղղակի վատ հայր և ամուսին համարեցի, քանի որ իմ ծննդյան օրը ոչ ոք չէր հիշում։
Գնացի աշխատանքի։ Բացեցի դուռը մտա ներս և իմ քարտուղարուհին ժպիտը դեմքին նայեց ինձ և ասաց. «Բարի լույս իմ սիրելի տնօրեն, և ի դեպ շնորհավոր ձեր ծննդյան տոնը»։ Ես մի փոքր լավ զգացի որ գոնե մեկը հիշում եմ իմ ծննդյան օրվա մասին։ Ճաշի ժամին քարտուղարուհիս մոտեցավ և ասաց․
«Գիտեք այսօր այնպիսի հիանալի օր է։ Եկեք գնանք և ճաշենք միասին»։ Ես շնորհակալություն հայտնեցի և համաձայնվեցի քանի որ դա լավագույնն էր այդ օրվա մեջ, ինչը լսել էի։ Մենք գնացինք ճաշելու, բայց ոչ այնտեղ, որտեղ որ միշտ գնում էին ճաշի ժամին։ Գնացինք որևէ լուռ սրճարան, որտեղ գրեթե մարդ չկար։ Վայելեցինք համեղ ուտելիքը և դուրս եկանք որպեսզի վերադառնանք գրասենյակ։ Ճանապարհին քարտուղարուհիս ասաց․
«Գիտեք, ասօր այնպիսի հիանալի օր է․․․Մենք իհարկե չենք վերադառնա գրասենյակ։ Ճի՞շտ է»։ Ես հարցրեցի նրան, թե ինչ է առաջարկում։ Իսկ նա պատասխանեց․
«Եկեք գնանք իմ բնակարան, այն շատ մոտ է» Երբ հասանք նրա բնակարան քարտուղարուհիս շրջվեց և ինձ ասաց․ «Իմ սիրելի տնօրեն, ես մեկ րոպեյով մտնեմ իմ ննջարան և նորից վերադառնամ, լա՞վ»։
Լավ, պատասխանեցի ես։ Նա մտավ ննջարան և մի քանի րոպեյից դուրս եկավ այնտեղից մեծ տորթով։ Հետո դուրս եկավ իմ կինը, իմ երեխաները, և իմ բոլոր ընկերները և կոլեգաները, ու բոլորը շնորհավորեցին ինձ։
Իսկ ես նստել էի այնտեղ բազմոցի վրա, ամբողջովին մերկ վիճակում: