Պորոշենկոն՝ Սավչենկոյի ձերբակալման մասին. «ՌԴ հատուկ գործողության նպատակը քաոս սերմանելն ու Ուկրաինային ոչնչացնելն է»
International newsՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեկնաբանել է պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի անձեռնմխելիության չեղարկումը եւ ձերբակալումը: Նա շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը եւ գլխավոր դատախազությանը ահաբեկչական զանգվածային հարձակումները կանխելու համար: Այս մասին նշված է Պորոշենկոյի Facebook-ի էջում, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
«Ես երախտապարտ եմ Անվտանգության ծառայության աշխատակիցներին եւ գլխավոր դատախազությանը` մարդկանց կյանքը փրկելու համար, ահաբեկչության զանգվածային գործողությունների կանխարգելման եւ Ուկրաինայի դեմ ռուսական հատուկ գործողությունը կանխելու համար: Նաեւ շնորհակալ եմ Զինված ուժերի սպաներին, ովքեր չեն տրվել սադրանքներին եւ ժամանակին իրավապահ մարմիններին տեղեկացրել են ագրեսորի եւ հինգերորդ շարասյան հանցավոր նպատակների մասին», - ասել է Պորոշենկոն:
Նրա խոսքով՝ «Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության նպատակը քաոսի սերմանելն ու Ուկրաինային ոչնչացնելն է»: «Ռուսական հատուկ գործողության նպատակը քաոս սերմանելն է եւ Ուկրաինայի պետությանը ոչնչացնելը: Այս ամենը եւս մեկ անգամ հիշեցում է, որ Ուկրաինայի դեմ լայնածավալ հիբրիդային պատերազմ է ընթանում, որին մենք կարող ենք դիմակայել միասին», - ասել է Պորոշենկոն:
Ավելի վաղ Սավչենկոյին զրկվել էին պատգամավորական անձեռնմխելիությունից: Պատգամավորները նաեւ թույլ են տվել նրան ձերբակալել եւ կալանավորել: