Եվրախորհրդարանի նախագահը չի պատրաստվում շնորհավորել Պուտինին
International newsԵվրոպական խորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին չի նախատեսում շնորհավորել Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին Տայանին ասել է ԵՄ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ոչ»,- համապատասխան հարցին պատասխան է Տայանին:
Պուտինը մարտի 18-ին տեղի ունեցած ընտրություններում ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվել է՝ ստանալով ընտրողների ձայների 76 տոկոսը: