Թրամփը Չինաստանի դեմ առևտրային սահմանափակումներ կիրառելու հուշագիր է ստորագրել
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Չինաստանի տնտեսական ագրեսիայի դեմ պայքարի» հուշագիր է ստորագրել: Հուշագրի ստորագրման արարողությունը հեռարձակվել է MSNBSհեռուստաընկերությամբ:
Բացի այդ, Թրամփն ԱՄՆ առևտրային ներկայացուցչից պահանջել է 15 օրվա ընթացքում ներկայացել Չինաստանի այն ապրանքների ցանկը, որոնց մաքսատուրքերը նախատեսվում են բարձրանալ, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Չինաստանի դեմ նախաձեռնել բողոք՝ լիցենզավորման ոլորտում ենթադրվող խախտումների հետ կապված:
Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երկամսյա ժամկետում կհստակեցնի Չինաստանի դեմ առևտրային նոր միջոցառումները: