Ռոզա Ֆիլբերգի մենեջերը՝ Ռոզայի ու Դիանայի հարաբերությունների ու առաջացած տարաձայնությունների մասին
LifestyleBoomnews.am-ը գրում է.
Արդեն 2 օր է համացանցի ամենաքննարկված թեման Ռոզա Ֆիլբերգի ու Նռան հատիկի ստեղծագործական խմբի լարված հարաբերություններների մասին խոսակցություններն են։
Այդ կապակցությամբ Boomnews.am-ը կապ հաստատեց Ռոզա Ֆիլբերգի մենեջերի՝ Գեորգի Հարությունյանի հետէ պարզելու թե ինչ է կատարվել իրականում։
Դերասանուհու մենեջերը նշեց, որ, Ռոզա Ֆիլբերի հարաբերություններում ոչ մի լարվածություն չկա ոչ Դիանա Գրիգորյանի հետ, և ոչ էլ ստեղծագործական ու դերասանական խմբի հետ։ Բոլորի հետ նորմալ գործնական հարաբերություններ են ու մինչև ժամը 21։00 երեկ նորմալ նկարահանումներ են իրականացրել։
Մեր հարցին, թե՝ արդյոք դժվար չէ Ռոզայի համար աշխատել այդ բնագավառում՝ դերասանուհի չլինելով, մենեջերը պատասխանեց։
-Դժվար չէ ընդհանրապես, քանի որ նրա հետ աշխատում է այնպիսի պրոֆեսիանալ, ինչպիսին Դիանա Գրիգորյանն է։ Ու եթե Դիանան՝ իմանալով որ Ռոզան դերասան չէ, ընտրել է հենց նրան, ուրեմն հենց սկզբից նկատել է Ռոզայի տաղանդն ու սովորելու մեծ ցանկությունը։ Ռոզան սերիալին պետք է և որպես երգչուհի, և որպես դերասանուհի։
-Իսկ երգչուհի Ռոզա Ֆիլբերգից ի՞նչ նորություններ սպասենք։
-Ռոզան կարողանում է համատեղել երկու գործունեությունը։ Առաջիկայում նա 2 նոր երգ կներկայացնի։ Բայց քանի որ շատ բծախինդիր է ու պատասխանատվությամբ էվերաբերվում իր աշխատանքին, տեսահոլովակների մասին դեռ վաղ է խոսել,- եզրափակեց իր խոսքը Գեորգին։