Եվրամիությունը «Սկրիպալի գործով» պայմանավորված Ռուսաստանից իր դեսպանին հետ է կանչում
International newsՇվեդիայի վարչապետ Ստեֆան Լեւենը Բրյուսելում Եվրամիության երկրների առաջնորդների բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ գագաթնաժողովում որոշում է ընդունվել Ռուսաստանում ԵՄ դեսպանին հետ կանչելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դրանից զատ, աղբյուրը հաստատել է, որ Եվրամիության որոշ երկրներ, հնարավոր է, «Սկրիպալի գործի» հետ կապված ռուսաստանցի դիվանագետներին արտաքսեն՝ հետեւելով բրիտանական իշխանությունների օրինակին:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալին եւ նրա դուստր Յուլյային անգիտակից վիճակում հայտնաբերել էին Սոլսբերիում: Պաշտոնական Լոնդոնը պնդում է, որ Սկրիպալին թունավորել էին խորհրդային «Նովիչոկ» ծրագրի շրջանակում մշակված նյութով:
Բրիտանական իշխանությունները որոշել էին երկրից արտաքսել ռուսաստանցի 23 դիվանագետի, ինչպես նաեւ սառեցնել Ռուսաստանի հետ բարձր մակարդակով երկկողմ շփումները: Մոսկված հայելային միջոցառումներ էր ընդունել եւ հայտարարել բրիտանացի 23 դիվանագետի արտաքսման մասին, հետ էր կանչել Սանկտ Պետերբուրգում հյուպատոսություն բացելու թույլտվությունը եւ հայտարարել Բրիտանական խորհրդի աշխատանքի դադարեցման մասին: