Ֆրանսիայում պատանդներ վերցրած տղամարդը պահանջել է ազատ արձակել Փարիզի ահաբեկչության հեղինակին
International newsՖրանսիայի հարավում գտնվող սուպերմարկետներից մեկում պատանդներ վերցրած տղամարդը պահանջել է ազատ արձակել Փարիզում ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Սալեհ Աբդեսլամին, հաղորդում է BFM TV հեռուստաալիքը։
Reuters–ի տվյալներով, Տրեբի քաղաքապետ Էրիկ Մենասին հաղորդել է, որ բոլոր պատանդներն ազատ են արձակվել, իսկ շենքում այժմ միայն պատանդառուն է եւ ոստիկանները։
Աբդելսամը ներկայումս գտնվում է Ֆլերի Մարոժի բանտում, որը գտնվում է Փարիզի արվարձաններում։