Եվրախորհրդի նախագահը մտադիր է մի շարք սուր հարցեր քննարկել Էրդողանի հետ
International newsԵվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մտադիր է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մի շարք սուր հարցեր քննարկել՝ ներառյալ Անկարայի գործողությունները Սիրիայում, հաղորդում է AP-ն: Տուսկը նշել է, որ Էրդողանի հետ հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Բուլղարիայում:
Ելույթ ունենալով ԵՄ ղեկավարների գագաթաժողովից հետո՝ Տուսկը նշել է, որ նրանք «խստորեն դատապարտել են Թուրքիայի կողմից շարունակվող անօրինական գործողությունները», մասնավորապես՝ նրա կողմից Կիպրոսում գազի որոնման խաթարման փորձերը:
Նա խոստովանել է, որ Էրդողանի հետ դժվար հանդիպում է սպասվում, որի ընթացքում մի շարք բարդ հարցեր կբարձրացվեն, այդ թվում նաեւ՝ լարված հարաբերությունները ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ: