Արոնյանը 6 ժամ խաղից հետո կրեց 5-րդ պարտությունը հավակնորդների մրցաշարում
SportՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը 5-րդ պարտությունը կրեց հավակնորդների մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինի հետ: Պարտիայի քայլին Արոնյանն անձնատուր եղավ:
Միաժամանակ ընթացող մյուս պարտիաներում Սո-Մամեդյարով, Կարուանա-Կրամնիկ, գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում: