Վահան Բիչախչյանը դարձել է գոլի հեղինակ
SportՀայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել «Ժիլինա»-ի երկրորդ թիմի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սլովակիայի երիտասարդական առաջնության 21-րդ տուրում «Ժիլինա-2»-ը արտագնա խաղում հաղթել է խոշոր՝ 4:0 հաշվով:
Հայաստան ֆուտբոլի երիտասարդական ընտրանու ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը եղել է թիմի մեկնարկային կազմում և խփել է թիմի երկրորդ գոլը:
Այս տուրից հետո «Ժիլինա»-ն երրորդ տեղում է մրցաշարային աղյուսակում: