Մայք Պոմպեոյին եւ Ջոն Բոլթոնի նշանակումը մեծացնում է պատերազմի վտանգը
International newsԸնտրելով պահպանողական սադրիչ Ջոն Բոլթոնին ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում, եւ կոշտ ուղղության կողմնակից Մայք Պոմպեոյին՝ պետքարտուղարի պաշտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ բարձրացրել է խաղադրույքները միջազգային հարցերում, գրում է AFP-ն։
Այժմ, եթե Թրամփը որոշի հրաժարվել Իրանի միջուկային գործարքից, ապա ունի խորհրդական, որը գտնում է՝ Իրանին կարելի է զինաթափել ուժով , ավելին Իրանը մեկն էր այն գլխավոր խաղացողներից, որը 2003 թվականին պնդում էին Իրաք ներխուժելու շուրջ։
Եթե Թրամփի եւ Կիմ Չեն Ընի պլանավորված հանդիպումը չբերի Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափմանը, ապա նա ունի թիմ, որն ավելի քան պատրաստ է դիտարկել կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորությունը։
Բոլթոնի նշանակումն ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնում անսպասելի չէր, սակայն, այնուամենայնիվ, արտաքին քաղաքականության ոլորտի մի շարք փորձագետների համար շոկային էր։
«Ջոն Բոլթոնն ազգային անվտանգության սպառնալիք է»,-հայտարարել են Քոլին Քալն ու Ջոն Վոլֆստալը, որոնք Բարաք Օբամայի օրոք եղել է նրա ավագ խորհրդականները։
Human Rights Watch իրավապաշտպան կազամկերպությունը Պոմպեոին անվանել է մահմեդականների եւ հոմոսեքսուալների նկատմամբ խոշտանգումների եւ խտրականության կողմնակից՝ կոչ անելով Սենատին չեղարկել նրա նշանակումը պետքարտուղարի պաշտոնում։
Թրամփի համար միեւնույն է, թե ինչ են ասում Օբամայի նախկին խորհրդականները Բոլթոնի եւ Պոմպեոյի մասին, սակայն առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ նրանց քաղաքական հայացքները, կարծես թե, հակասում են միմյանց։
Մինչեւ նախագահի պաշտնում առաջադրվելը՝ Թրամփը միջազգային քաղաքականության ոլորտում փորձ չուներ, եթե չհաշվենք իր միջազգային հյուրանոցներն ու հանգստավայրերը առաջմղելու փորձը։
Նրա նախկին խորհրդականների նկատմամբ հետաքննություն է իրականացվում ամերiկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործով։
Սակայն նախագահի պաշտոնում գտնվելու հենց առաջին տարում Թրամփը հայտնվել է իր ազգային անվտանգության հարցերով երկրորդ խորհրդական Հերբերտ Մակմաստերի եւ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի «փափուկ ուժի» ազդեցության ներքո։
Բայց Թրամփը նախընտրեց կանոնավոր հանդիպումներ ունենալ ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոյի հետ, որի դիրքորոշումը Իրանի նկատմամբ համընկնում է իր դիրքորոշման հետ եւ նրան դուր էր գալիս հետեւել Բոլթոնին՝ չնայած Սպիտակ տանն ուղղված Բոլթոնի քննադատությանը։
Թրամփը հպարտանում է դիվանագիտական ճնշմամբ, որը, նրա կարծիքով, ստիպել է Կիմ Չեն Ընին համաձայնություն տալ հանդիպմանը, սակայն Բոլթոնը սա ձախողում է համարում՝ շեշտելով, որ ժամանակն է հրաժարվել «մահակի եւ քաղցրաբլիթի» անարդյունավետ մոտեցումից։
Վաշինգթոնում շատերը մտավախություն ունեն, որ Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում Թրամփի «ամեն ինչ կամ ոչինչ» դիրքորոշումը ձախողման կհանգեցնի։ Իսկ այդ պարագայում Թրամփն, ամենայն հավանականությամբ, կդիմի ռազմական գործողությունների։
Ինչ վերաբերում է Իրանին, ապա շատերը կարծում են, որ Թիլերսոնի հեռացումը խաչ քաշեց Իրանի միջուկային համաձայնագրի վրա։